Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

«Պետրոսյանը կարող է միայն փղերին փոխել ձիերով»

«Պետրոսյանը կարող է միայն փղերին փոխել ձիերով»
11.05.2023 | 22:03

Տիգրան Պետրոսյանի կինը ազատել էր նրան կենցաղային բոլոր դժվարություններից։ Պետրոսյանի ընկերներից մեկը, ով հաճախ էր այցելում նրան, երբ նա դեռ վատ պայմաններում էր ապրում, շատ էր զարմացել, երբ ամուսնությունից մեկ տարի անց գնաց Տիգրանի մոտ և տեսավ նրա շքեղ բնակարանը` բազմաթիվ սենյակներով։

Հանդիպելով Կոտովին` նա հարցրեց.

- Ինչպե՞ս Պետրոսյանին հաջողվեց փոխել իր համեստ տունը նման շքեղ բնակարանով։

Գրոսմայստերը ասացվածքաբանական պատասխան տվեց.

- Պետրոսյանը կարող է միայն փղերին փոխել ձիերով։ Մնացած ամեն ինչը փոխում է նրա կինը։


Սիլվա Սողոմոնյանի (Silva Soghomonyan) ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 9639

Մեկնաբանություններ